ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ընտրել՝ ՔՊ-ի «ոտքի վրա» ընդունած օրենքի պատճառով. Գեղամ Մանուկյան
Նիկոլական Հայաստանում էր միայն հնարավոր ՀՀ քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից։ Այս մասին տարածած տեսանյութում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այաօր Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթանում են ՏԻՄ ընտրություններ։ Մարտունու տարածաշրջանում առավոտից ահազանգեր են ստացվում, ամենախոշորը, որն արձանագրել ենք այս տարվա ամռանն ԱԺ-ով ՔՊ նախաձեռնությամբ, ոտքի վրա ընդունված օրենքի խայտառակ դրսևորումն է ամբողջ Հայաստանում։ Հատկապես Մարտունու տարածաշրջանում, որտեղ սոցիալական պայմաններից ելնելով և ավանդաբար մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց օրվա հացը վաստակում են ՀՀ-ի սահմաններից դուրս՝ արտագնա աշխատանքով»,-ասել է նա։
Մանուկյանը նշել է, որ այս ընտրություններին Մարտունու տարածաշրջանում շուրջ 20 հազար քաղաքացի զրկվել է ընտրելու իրավունքից, քանի որ ՔՊ-ն որոշել է, որ մարդիկ, որոնք ՀՀ տարածքում չեն եղել որոշակի ժամանակ, իրավունք չունեն ընտրությունների մասնակցել։



