կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այս մասին նշված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 919 դեպք, ապաքինվածների թիվը կազմում է 780:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:

Նշվում է նաև, որ կարանտինի ռեժիմում է մնում 2687 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 260-ը:

  • Կիսվել: