ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Վրաստանի ՍԴ պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Վրաստանի ՍԴ պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Նոյեմբերի 4-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հայտնում են ՀՀ ՍԴ-ից:

Ըստ հաղորդագրության, երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությունը:

  • Կիսվել: