հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վրաերթի ենթարկված 46-ամյա կինը վթարից 13 օր անց հիվանդանոցում մահացել է

Վրաերթի ենթարկված 46-ամյա կինը վթարից 13 օր անց հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 9-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել երկու քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 22-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը՝ 46-ամյա Համեստ Գրիգորյանը, մահացել է:

  • Կիսվել: