չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վրաերթ՝ Երևանում. 58-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջնակին

Վրաերթ՝ Երևանում. 58-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջնակին

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ 

Այդ օրը, ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 58-ամյա Ձյունիկ Գ-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 12-ամյա Փաթիլ Ա-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։  

  • Կիսվել: