Վերջին մի քանի օրվա ընթացքում ոչ մի միջադեպ չենք ունեցել. Գեղամասար համայնքի ղեկավար
Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է: Մարզպետը վստահեցրել է, որ ադրբեջանական հենակետերում վերջին երեք օրերին զորքի նոսրացում են նկատել, որոշ վայրերում էլ ադրբեջանցի զինվորականները հետ են քաշվել: Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը տեղեկացրել է, որ վերջին երկու օրում միջադեպեր չեն եղել:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում ոչ մի միջադեպ չենք ունեցել, առաջխաղացում չկա, լարվածություն չկա: Բայց, դե, էդ դիրքում իրենց մնալը մեզ համար արդեն անհանգստություն է, լարվածություն է մեզ համար: Բայց կոնկրետ սահմանին ոչ մի միջադեպ չենք ունեցել»,- ասել է Հակոբ Ավետյան: