Վեհափառի ստորագրությամբ հաստատվեց Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը. փոխքաղաքապետ
Վեհափառի ստորագրությամբ Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը հաստատվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Գորիս կատարած հովվապետական այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է պատերազմի ընթացքում ստեղծված պանթեոն։ Ծանոթանալով պանթեոնի տարածքի կառուցման նախագծին`Վեհափառը իր աջակցությունը հայտնեց Նախագծի, մատուռի կառուցման աշխատանքների իրականացմանը»,- գրել է Յոլյանը: