Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը հերքել է Լիլիթ Կարապետյանի հայտարարությունը՝ Սպարապետի արխիվում համատեղ լուսանկար ունենալու մասին
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստր Ծովինար Սարգսյանը հերքել է երգչուհի Լիլիթ Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ իրենց համատեղ սիրո պատմության մասին վկայող լուսանկարները մնացել են Վազգեն Սարգսյանի տանը:
Այս մասին Ծովինար Սարգսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հարգելով բոլորի անձնական կյանքին վերաբերող գաղտնիքները և զգացմունքները՝ ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ եթե հորեղբորս արխիվում լիներ գեթ մեկ նկար Լիլիթ Կարապետյանի հետ, ես հենց այս պահին այն կհրապարակեի: Տեղեկացնեմ, որ ծանոթ եմ հորեղբորս ամբողջ ֆոտո արխիվին...»:


