Իրենք ուրացան 10 մլն ժողովրդի արածը, իմ արածն ի՞նչ է, որ չուրանան. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Իշխանությունները ոչ մի շանս չունեն մեզ մեջտեղից հանելու, ինչ ուզում է՝ անեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով այն տեսակետի մասին, թե իշխանությունները փորձում են ընդդիությանը փողոց մղել, հետո ռեպրեսիաներով նրանց մեջտեղից հանել։
Լրագրողների հարցին, թե երբևէ կհավատա՞ր, որ իշխանությունները կկարաղանային ուրանալ թիվ մեկ բարեգործի արածները, որը նաև իրենք են ընդունել ժամանակին, նա նշեց. «Իրենք ուրացան 10 միլիոն հայ ժողովրդի արածը, իմ արածը խի՞ չպետք է ուրանան։ Նայեք՝ ինչ վիճակի են գցել 10 միլիոն հայ ժողովրդին։ Յոթ միլիոն հայությանն ամբողջությամբ կտրեցին Հայաստանից, երեք միլիոն հայերի տանում են աղքատացման։ Հիմա ես մասնավոր անձ եմ, ինչի՞ համար չուրանան իմ արածները»։
Մանրամասները տեսանյութում.


