կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները  փակ են կցորդիչով բեռնատարների համար

Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը (բուք) և Դիլիջանի ոլորանները (ձյուն) փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Սպիտակ-Դիլիջան և Վեդի Լանջառ ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում):

Վարդաղբյուր գյուղում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: