Վարդենիսն ու Ճամբարակն էլ ե՞ն դժգույն ու դժբախտ. Թովմասյան
Ինձ ահազանգել են բազմաթիվ վարդենիսցիներ ու ճամբարակցիներ և խնդրում են իրենց զայրույթը փոխանցել առ այն, որ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրագին ծառայությունները փակում են մայրաքաղաք Երևանից ստացված հրահանգով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Վարդենիսն ու Ճամբարակն էլ դժգույն ու դժբախտ ե՞ն
Ինձ ահազանգել են բազմաթիվ վարդենիսցիներ ու ճամբարակցիներ և խնդրում են իրենց զայրույթը փոխանցել առ այն, որ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրագին ծառայությունները փակում են մայրաքաղաք Երևանից ստացված հրահանգով:
Խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացման անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում են.
Նպատակը ենթադրելի է, բայց փաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը այսպիսով դատարկվում են պետության «բարձր հովանու ներքո»: Իսկ 2021-ին պայծառ ապագա էիք խոստանում մեր ժողովրդին՝ խափեբաներ…
Այս իրավիճակում մնում է մի սպասելի հարցադրում. Վարդենիսն ու Ճամբարակն էլ ե՞ն դժգույն ու դժբախտ:
Ձեզ օպտիմալացրեք Կառավարման համակարգից…Ձեզ…
Հ. Գ. Անձնագրային ծառայությանների փակման հարցով դիմել եմ ՆԳ նախարարին, պատասխանը կհրապարակեմ: Քաղաքացիների ձայնը պիտի լսելի լինի հասցեատերերին ու ես սիրով իրականացնում եմ ԱԺ պատգամավորի իմ գործառույթները»,-նշել է նա: