Վարչապետը տեսնյութ է հրապարակել, թե ինչպես են ապրում կարանտինում գտնվող մեր համաքաղաքացիները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսնյութ է հրապարակել, թե ինչպես են ապրում կարանտինում գտնվող մեր համաքաղաքացիները Ծաղկաձորի "Գոլդեն Փելես" հյուրանոցում։
Կից նա գրել է․ "Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը:
Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։Ամենակարեւորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ"։
Նշենք, որ Թեհրան-Երևան հատուկ չվերթի 30 ուղևորներ 14 օրով մեկուսացվել են Ծաղկաձորի "Գոլդեն Փելըս" հյուրանոց։ Հիշեցնենք, որ նույն ինքնաթիռի մեկ ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նա հոսպիտալացված է, ինքնազգացողությունը լավ է։ Հատկանշական է, որ նրա կինը չի վարակվել։


