հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՌԴ Դաղստանի գյուղերից մեկում հորդառատ անձրևների պատճառով ջրամբարի պատնեշ է փլnւզվել

ՌԴ Դաղստանի գյուղերից մեկում հորդառատ անձրևների պատճառով ջրամբարի պատնեշ է փլnւզվել

ՌԴ Դաղստանի գյուղերից մեկում հորդառատ անձրևների պատճառով ջրամբարի պատնեշ է փլուզվել։ Իշխանությունները ջրածածկման վտանգի պատճառով տարհանել են Մաջալիս գյուղի ծայրամասում գտնվող 13 տների բնակիչներին, ՏԱՍՍ-ին հայտնել են Կայտագի շրջանի վարչակազմից։

«Ուլլուչայ գետի ջրի հոսքը մասնակիորեն քանդել է հիդրոտեխնիկական կառույցը, Մաջալիս գյուղի ծայրամասում բնակելի տները ջրածածկվելու վտանգի տակ էին։ Գետին անմիջական մոտակայքում երկու տուն կար, դրանց փլուզման վտանգ կա։ Ընդհանուր առմամբ տարհանվել են ջրածածկման գոտում հայտնված 13 տների բնակիչները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ օդերևութաբանները նախազգուշացրել էին հուլիսի 8-10-ը հանրապետության շրջաններում ուժեղ անձրևների, կարկուտի, ամպրոպի և մինչև 18-23 մ/վրկ արագությամբ քամու մասին։

  • Կիսվել: