Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին մեքենա է շրջվել. կան տուժածներ (լուսանկարներ)
Այսօր, ժամը 16։00-ին Լոռու Մարզային փրկարարական վարչության 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Լոռու մարզային փրկարարական վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Վանաձոր 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ս.Գաբրիելյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «Audi Q7» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Հրշեջ-փրկարարները տուժածներ Դավիթ Ավետիքյանին (վարորդ) և Ռոման Հակոբյանին (ուղևոր) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի Բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:


