հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահրամ Դումանյանը գիտական խորհրդի անդամներին է ներկայացնում ԵՊՀ ռեկտորի ժ․պ Հովհաննես Հովհաննիսյանին

Վահրամ Դումանյանը գիտական խորհրդի անդամներին է ներկայացնում ԵՊՀ ռեկտորի ժ․պ Հովհաննես Հովհաննիսյանին

Երևանի պետական համալսարանում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին։
 
Նա ԿԳՄՍ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն է։
 
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ համալսարանը պետք է դառնա իրապես կրթական կառույց՝ հեռու քաղաքականությունից։
 
Նրա խոսքով՝ եկել է համալսարան որպես ապակուսակցական մարդ ու ԵՊՀ-ն այլևս չի տեսնելու այն, ինչ նախկինում տեսել է։
 
«Պետք է հանգիստ մթնոլորտ ապահովենք՝ առանց վայրիվերումների, և այդ մթնոլորտում կկարողանանք լավ կրթություն տալ ուսանողներին, ունենալ լավ բուհ։ Ես որոշակի ծրագիր արդեն իսկ գրել եմ, բայց այս փուլում ինձ համար եմ գրել, հետագայում Ձեզ կներկայացնեմ, կքննարկենք դրույթներն ու կփորձենք դրանով առաջ շարժվել», - ասաց Հովհաննիսյանը։
 
Վահրամ Դումանյանը նաև շնորհակալություն հայտնեց վերջին երկու տարում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին։
 
Վերջինս էլ շեշտեց, որ շատ բաներ հասցրել է անել, շատ բաներ՝ ոչ, բայց արածների համար չի զղջում, չարածների մասին էլ խոսել այլևս իմաստ չունի։

  • Կիսվել: