Ալիևն օկուպացված Ակնայում մուղամի կենտրոն է բացել
՛՛Այսօր Ղարաբաղը վերածնվում է՛՛: Այս մասին օկուպացված Ակնայում մուղամի կենտրոնի բացման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հստակ հասկացանք և տեսանք, թե ինչ ուժեր են աջակցում Հայաստանին, ինչ ուժեր են կանգնած նրա թիկունքում, և ինչ ուժերի հնարավոր է բախվենք և բախվեցինք, բայց դա մեզ չկանգնեցրեց՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևը միևնույն միջոցառման ժամանակ ասել էր, որ տարածաշրջանում իրենց հետ հաշվի չնստողները ՛՛վաղը կզղջան դրա համար՛՛: