շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վաղը 24 ժամով կդադարեցվի Սյունիքի մարզի որոշ հատվածների ջրամատակարարումը

Վաղը 24 ժամով կդադարեցվի Սյունիքի մարզի որոշ հատվածների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի  15-ին ժամը 09.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի` Գործարանային փողոցի, Նորաշենիկի մայրուղու, Գաղթականների թաղամասերի, Աճանան, Շահումյան, Բանավան և Սյունիք գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: