կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուժեղ քամու հետեւանքով վնասվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը

Ուժեղ քամու հետեւանքով վնասվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը

Ուժեղ քամու հետեւանքով երեկ վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ Այս մասին Infoport.am-ը տեղեկանում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։

Քամին ամբողջությամբ պոկել է այն, վնասվել է նաեւ՝ արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։  

«Պատմամշակութային արգելոց-թանգարանի եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱկ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ այսօր արգելոց-թանգարանի տարածքում են եղել  նաեւ ԱԻ  նախարարության աշխատակիցները։

Մասնագետների  հետ  անհրաժեշտ  քննարկումներից  հետո, ամենասեղմ  ժամկետում,  կվերացվեն վնասի հետեւանքները, կնորոգվի արգելոց-թանգարանի տանիքը։

«Պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրինությունը  հայցում է այցելուների  ներողամտությունը եւ տեղեկացնում, որ առաջիկա մի քանի օրը  թանգարանը  փակ  լինի։ Այցելուները կարող են շրջել  միայն  հուշարձանի  տարածքում։

  • Կիսվել: