հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուսուցիչներն ատեստավորման միջոցով կկարողանան բարձրացնել իրենց աշխատավարձը. վարչապետ

Ուսուցիչներն ատեստավորման միջոցով կկարողանան բարձրացնել իրենց աշխատավարձը. վարչապետ

Այս օրերին ընթանում է մեր կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը, որը, իմ կարծիքով, շրջադարձային նշանակություն պետք է ունենա ՀՀ հետագա զարգացման գործում: Խոսքն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժաանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

նա նշեց, որ ուսուցիչներն իրենք են ընտրում՝ ատեստավորվել, այսինքն՝ վերահաստատե՞լ իրենց որակավորումը, թե՞ ոչ:

՛՛Այս վերահաստատման արդյունքում նրանց աշխատավարձերը, կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանա 30, 40 կամ 50 տոկոսով: Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր: Խոսքը «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների մասին է՛՛,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այս փուլում որոշ ժամանակ բաց կթողնեն կամավոր ատեստավորման պատուհանը: Միաժամանակ ավելացրեց, որ կընդլայնվի առարկաների ցանկը:

Փաշինյանը նշեց, որ հաջորդ փուլով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով:

՛՛Այսինքն՝ այն ուսուցիչները, որոնք մեկ անգամ արդեն իրենց աշխատավարձն իրենց գիտելիքով կամ իրենց որակավորմամբ կարողացել են 30, 40 կամ 50 տոկոսով բարձրացնել, հնարավորություն կունենան ևս մեկ անգամ արդեն իսկ բարձրացված աշխատավարձը կրկին ատեստավորման միջոցով բարձրացնել 30, 40, 50 տոկոսով՝ վերահաստատելով իրենց բարձր որակավորումը: Այս գործընթացը կլինի բացարձակապես կամավոր՛՛,-պարզաբանեց նա:

Այս գործընթացի արդյունքում , ըստ Փաշինյանի, Հայաստանի հանրակրթական համակարգում կլինեն բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ:

Վարչապետը նշեց. ՛՛Կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորմամբ ուսուցչի հանրակրթական դպրոցներում՛՛:

  • Կիսվել: