Գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է շաբաթը
Մայիսի 12-18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 45, փլուզման, երկրաշարժի, դարափուլի, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, տեղատարափ անձրևի, դժբախտ պատահարի՝ 2-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, ուժեղ կարկուտի՝ 6, թունավորման՝ 10, օձ նկատելու՝ 25, կեղծ ահազանգի՝ 8, ուժեղ քամու՝ 7, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 177, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 44, հրդեհի կեղծ կանչի՝ 26, 95 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 57 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 58 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ: