երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ուրալ» ավիաընկերությունը ավելացնում է Ժուկովսկիից Երեւան չվերթները

«Ուրալ» ավիաընկերությունը ավելացնում է Ժուկովսկիից Երեւան չվերթները

Հուլիսի 20-ից «Ուրալ» ավիաընկերությունը «Ժուկովսկի» օդանավակայանից դեպի Երեւան (Հայաստան) թռիչքների քանակը կհասցնի շաբաթական երեքի: Այս մասին տեղեկանում ենք ավիափոխադրողի տելեգրամյան ալիքից:

Հաղորդագրության մեջ ասված է. «Հուլիսի 20-ից երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին հնարավոր կլինի թռչել Ժուկովսկիից Երեւան»:

Ըստ «Ժուկովսկի» օդանավակայանի կայքի տվյալների՝ այժմ ավիաընկերությունը դեպի Երեւան միայն մեկ չվերթ է իրականցնում` հինգշաբթի օրերին:

  • Կիսվել: