երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը

Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը

ArmLur.am-ը հրապարակում էր ունեցել, որ գործարար Խաչիկ Խաչատրյանը տարիներ շարունակ փորձում է զավթել Երևան քաղաքի Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը, որն իրենից ներայացնում է այգի, ինչի մի հատվածում քաղաքացի Վահան Թովմասյանը տարիներ առաջ կառուցել է շինություն և օրինական ընթացակարգերի է դիմել՝ այն ձևակերպելու համար:

Արդյունքում տարածքի հետ ներքին տարաձայնությունները այնքան են թեժացել, որ Խաչիկ Խաչատրյանը անձամբ գնացել է վերոնշյալ հասցե քաշքշել է Վահան Թովմասյանի կողմից այնտեղ անվտանգություն իրականացնող պահնորդներին ու կրպակը գցել բարձունքից։

Ի պատասխան մեր այս հրապարակման գործարար Խաչիկ Խաչատրյանի փաստաբան Մարգար Սողոմոնյանը հայտնեց.

«Խմբագրության կողմից վկայակոչվող «Թաիրովի 50/10 հասցեի հողատարածքը», որն իբրև թե փորձում է զավթել Խաչիկ Խաչատրյանը, դեռևս 1999 թվականից վարձակալության, իսկ 2002 թվականից արդեն սեփականության իրավունքով պատկանում է «Սասնա Երկիր» փակ բաժնետիրական ընկերությանը, ինչից ակնհայտ է դառնում, որ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասը, ոչ թե զավթվել է Խաչիկ Խաչատրյանի, այլ հենց հոդվածի մեջ վկայակոչված անձ Վահան Թովմասյանի կողմից:

Ավելին, ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/3249/05/22 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Վահան Թովմասյանի կողմից ներկայացված հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի Թաիրովի 50/10 հասցեում գտնվող ինքնակամ շինությունը օրինականացնելու վերաբերյալ պահանջը, ինչից ակնհայտ է դառնում, որ հոդվածի մեջ վկայակոչված անձը չունի որևէ օրինական իրավունք նշված հասցեում գտնվող հողամասի նկատմամբ և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 31.10.2022 թվականին տրված ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16012023-01-0070 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Աթենքի փողոց 5/2 հասցեոմ գտնվող 0.77 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով գրանցված է «Սասնա-Երկիր» փակ բաժնետիրական ընկերության անվամբ:

Ինչ վերաբերվում է նույն հոդվածի մեջ վկայակոչված մյուս տվյաներին, ապա դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ»:

  • Կիսվել: