կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թվում է՝ մետրոյի գնացքը սլանում է բարձր արագությամբ, սակայն իրականում առավելագույն արագությունը 60կմ/ժ է (Տեսանյութ)

Թվում է՝ մետրոյի գնացքը սլանում է բարձր արագությամբ, սակայն իրականում առավելագույն արագությունը 60կմ/ժ է (Տեսանյութ)

Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ ամառային այս շոգ օրերին օրական իրականացնում է շուրջ 70․000 ուղևորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը։

Գնացքի մեջ նստած ուղևորին թվում է՝ գնացքը սլանում է բարձր արագությամբ, սակայն իրականում շարժակազմի շահագործման առավելագույն արագությունը սահմանված է 60կմ/ժ-ը։

«Նշենք նաև, որ սահմանված արագությունը ամրագրված է Երևանի մետրոպոլիտենի հրահանգներում և անվտանգության նորմերում։

Բոլորին մաղթում ենք աշխատանքային շաբաթվա հաճելի ավարտ և հիշեցնում, որ Երևանի մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով», – նշվում է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունում:

  • Կիսվել: