չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան

Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան

Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար, այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«2026 թվականի հուլիսի 13-ին ծովի մակերևույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը (60° հարավայինից մինչև 60° հյուսիսային լայնությունների սահմաններում) կազմել է 20.93°C։

Սա 0.56°C-ով բարձր է 1991–2020 թվականների միջին ցուցանիշից և բացարձակ ռեկորդ է տարվա այս ժամանակահատվածի համար: Գրաֆիկը ցույց է տալիս ծովի մակերևույթի ջերմաստիճանի անոմալիաները՝ համեմատած 1991–2020թթ. բազային ժամանակահատվածի հետ՝ 2026 թվականի հուլիսի 13-ի դրությամբ»,-նշել է նա։

  • Կիսվել: