Ծիծեռնակաբերդի տարածքի օձերի հետ ի՞նչ ենք անում, բերենք քաղաքապետարա՞ն․ քաղաքապետ
Ծիծեռնակաբերդի տարածքից նախորդ շաբաթ արդեն իսկ 70 մեքենա աղբ է տեղափոխվել աղբավայր: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց աշխատակազմի բնապահպանական վարչության պետ Գեւորգ Նազարյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց. «Ձեզ մոտ նշած էր, որ պետք է ամսի 22-ին աղբը մաքրված լիներ, երեկ անցել եմ այնտեղով, մի քանի տեղ աղբի կուտակված կույտեր կային:
Մեկ էլ հարց էր բարձրացված, որ այնտեղ օձեր կան: Էդ օձերի հետ ի՞նչ ենք անում, բերենք քաղաքապետարա՞ն: Ասում են՝ տնից լավ տեղ չկա»: