չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ծաղիկներ և մոմեր դատարանի շենքի առջև՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի

Ծաղիկներ և մոմեր դատարանի շենքի առջև՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի

«Դիմադրություն» շարժման անդամները երթով հասան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր, որտեղ այսօր նախնական դատալսումների ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին եւ մոմավառություն կազմակերպեցին՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի։

Ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, ապա ցուցարարները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 17-ին ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն պրոդյուսեր Արմեն Գրգորյանի ձերբակալության մասին. «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը Արարատյան դաշտի եւ Շիրակի մարզի գնակիչների կեսին անվանել էր «թուրքի եթիմ»:

Տեսանյութը՝ այստեղ և ստորև.

 

  • Կիսվել: