կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում. ԱՆ

Թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում. ԱՆ

Թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում, որը հաջողությամբ ավարտվել է: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 64-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել էր ձախակողմյան անկիլոզացնող կոքսարթրոզ։

Կենտրոնի մասնագետները կատարել են մեկ այլ վիրահատություն ևս․ 56-ամյա հիվանդի մոտ ձախ ճաճանչոսկրի ստորին երրորդի ոչ ճիշտ սերտաճող կոտրվածքի ախտորոշումից հետո կատարվել է ոսկրաբեկորների համադրում և ֆիքսացիա շյուղերով։

Անզգայացումն ապահովել են անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- ռեանիմատոլոգներ Լիլիթ Սարումյանը, Ժաննա Թադևոսյանը։

Վիրահատություններն իրականացրել են կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Պողոսյանը, Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբաններ Նարեկ Սարգսյանը, Անդրանիկ Դարբինյանը։

Բուժառուներն այժմ ապաքինման փուլում են՝ ստանալով վերականգնողական բուժում։

  • Կիսվել: