ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Թող իրավապահները պարզեն պայթյունի իրական պատճառն էլ, սուտ լուրեր տարածողներին էլ. «Սիլ» կոնցերնի խոսնակ

Թող իրավապահները պարզեն պայթյունի իրական պատճառն էլ, սուտ լուրեր տարածողներին էլ. «Սիլ» կոնցերնի խոսնակ

Երեկվա ողբերգությունից ժամեր անց մի շարք հոգեկան հիվանդներ և վարձու գրչակներ, մի քանի սրբապիղծ տականքների հատուկ հրահանգով փորձում են տեղի ունեցածը կապել ՍԻԼ գռուպի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սիլ կոնցերնի» խոսնակ Աննա Մկրտչյանը։

«Պարզապես բառեր չեմ գտնում նկարագրելու՝ մարդ ինչ աստիճանի պղծված պետք է լինի, որ տեղի ունեցած ողբերգությունից էլ փորձի քաղաքական դիվիդենտներ քաղել և մրոտել մյուս հայ քաղաքացուն։ Տականքներին պատասխանելու և մեկնաբանելու կարիք չկա։ Թող իրավապահները պարզեն պայթյունի իրական պատճառն էլ, սուտ լուրեր տարածողների մոտիվացիան էլ։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»,- գրել է նա։

  • Կիսվել: