ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կիսախարխուլ պատը դարձել է գեղեցիկ շենք. «SIL» կոնցերնը «SIL Plaza» շենքի վրա արգելանք դնելու մասին

Կիսախարխուլ պատը դարձել է գեղեցիկ շենք. «SIL» կոնցերնը «SIL Plaza» շենքի վրա արգելանք դնելու մասին

«Սիլ կոնցեռնի» մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը անդրադարձել է «Սիլ պլազա» շենքի վրա արգելանք դնելու Գլխավոր դատախազության որոշմանը։

«Աղմկում են այն բանի համար, որ կիսախարխուլ պատը դարձել է գեղեցիկ շենք, որն այսօր մայրաքաղաք Երևանի այցեքարտերից մեկն է։

ՀԳ. Դատարանում «Սիլ պլազան» հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։ Կարծում եմ այս դատաքննությամբ կպարզվի իրականությունը, և վերջ կդրվի բոլոր շահարկումներին»,- գրել է նա։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։

Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

Վարչական դատավարությունից բացի Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (քրեական գործ է հարուցվել)։

  • Կիսվել: