Ըստ Աբիսողոմոնյանի՝ COP17-ը նվիրված է գլոբալ օրակարգին, թեև դրա շրջանակում հնարավոր է քննարկել առանձին տարածաշրջանային հարցեր։ Որպես օրինակ նա նշեց Հայաստանի և Վրաստանի համատեղ միջոցառումը՝ նվիրված անդրսահմանային հրդեհների մարմանը։

Միևնույն ժամանակ փոխնախարարը շեշտեց, որ համաժողովի շրջանակում երկկողմ հարաբերությունների վերաբերյալ առանձին օրակարգ չկա։ Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանի վարչապետը և շրջակա միջավայրի նախարարը ավելի վաղ արդեն անդրադարձել էին Շիկահողի արգելոցի հատվածին առնչվող հարցին։