Հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները. ինչ են քննարկել
Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին։
Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ հանդիպման ընթացքում Իսրայելի նախագահը շնորհավորել է Ադրբեջանին՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA) նախագահությունը շարունակելու կապակցությամբ։
Հերցոգը նշել է, որ Ադրբեջանի նախագահության ժամկետի երկարաձգումը՝ 2026-2028 թվականների համար, վկայում է երկրի նկատմամբ բարձր վստահության մասին։ Նա նաև բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահության ընթացքում կառույցի շրջանակում իրականացված աշխատանքը՝ ուղղված գործնական համագործակցության ընդլայնմանն ու վստահության ամրապնդմանը։
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։



