ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի անձրևատար խողովակը թուլացել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ

Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի անձրևատար խողովակը թուլացել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ

Հունիսի 4-ին, ժամը 15:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի անձրևատար խողովակը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած անձրևատար խողովակը (մոտ 2 մ)։

  • Կիսվել: