Տղամարդը կնոջը մալուխով էլեկտրահարել է. վերջինս մահացել է
Արշեն Ք.-ն 2021 թվականի սեպտեմբերի 5-ին, կնոջ՝ Եվգենյա Յ.-ի հետ գտնվել է իրենց բնակարանում: Տղամարդը՝ ցանկանալով էլեկտրահարելու միջոցով կնոջը սպանել, բնակարանի նախասրահում առկա էլեկտրական վարդակի առջև տեղադրել է աթոռ, որի վրա նստեցրել է Եվգենյա Յ.-ին, վերցրել էլեկտրական մալուխը, այն ամրացրել կնոջ աջ և ձախ դաստակների մատներին և մալուխը միացրել վարդակից:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Ստացված վնասվածքների պատճառով (աջ դաստակի 1-ին, 5-րդ և ձախ դաստակի 1-ին, 2-րդ և 5-րդ մատների շրջանների էլկետրոնիշաների ձևով) Եվգենյա Յ.-ն մահացել է:
Գործը վարույթ է ընդունել 2021 թվականի դեկտեմբերի 13-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին:
Արշեն Ք.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: