կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թեժ գծով շուրջօրյա տեղեկություն է տրվում ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների վիճակի վերաբերյալ

Թեժ գծով շուրջօրյա տեղեկություն է տրվում ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների վիճակի վերաբերյալ

Մեկնարկել է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների շրջանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում գործում է 010 562533 թեժ գիծը, որին զանգահարելով կարող եք տեղեկություններ ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն քաղաքցիների հարցերին։

 

«Ճանապարհների մասին օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տելեգրամ ալիքից՝ https://t.me/ArmRoadsInfo ։

Կոչ ենք անում վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով՝ եղանակային վատ պայմաններում վթարներից և խցանումներից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: