ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թեհրանի երեք փողոցներ վերանվանվեցին hայ նահատակների անուններով

Թեհրանի երեք փողոցներ վերանվանվեցին hայ նահատակների անուններով

Սասուն հայաբնակ քաղաքամասի «Արաստու» փակուղին «Հինգերորդ» եւ «Իններրորդ» փողոցները հերթականութեամբ վերանւանւեցին նահատակներ՝ Վարդան Աղախանեանի, Ալֆրէդ Գաբրիի եւ Փայլակ Աւետեանի անուններով, գրում է parstoday.com-ը:

Իրանը մի բուրաստան է, որ իւրաքանչիւր ծաղիկ իր իւրայատուկ բոյրն ունի: Իրանում առկայ բազմազանութիւնը, մի գեղեցիկ համադրութիւն է ստեղծում: Տարբեր ազգութիւններ ու դաւանանքներ իրենց մնայուն աւանդոյթներով և սովորոյթներով սիրելի Իրանը առաւել գեղեցիկ ու յարետեւ են դարձնում:

Իրանը բազմազանութեամբ հանդերձ, միասնական է, երեւոյթ որ բխում է հայրենասիրութիւնից։ Զգացողութիւն, որ արի եւ քաջ մարդկանց մղեց զոհաբերելով իրենց կեանքը լինել իրանեան երկրակամարի աստղերը։ Այո, այն նահատակները, որոնց անուններով զարդւեցին երկրի փողոցները, այն էլ առանցի կրօնական խտրականութեան: Նահատակ Զարէի, Նահատակ Հարաչ Թորոսեան, Նահատակ Մադանի, Նահատակ Հրանդ Աւանէսեան, Նահատակ Մահդաւի և Նահատակ Զօրիկ Մուրադեան և այլն: Նրանց յիշատակը միշտ փառաւոր:

 

  • Կիսվել: