Բաղային մանրամասներ է հայտնել Թեհրանի ու Վաշինգտոնի բանակցություններից
Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունների ներկա փուլն անցկացվում է անուղղակի, Օմանի արտաքին գործերի նախարարության միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, տեղեկացնում է Mehr-ը։
Նա նշել է, որ բանակցություններից առաջ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հանդիպել է իտալացի գործընկերոջ հետ։ «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնել Իտալիային»,- նշել է նա:
Բաղային հավելել է, որ բանակցություններն ընթանում են նույն կերպ, ինչ առաջին փուլի ժամանակ. «Երկու պատվիրակությունները գտնվում են առանձին սենյակներում»։