ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեղեկատվական հանդիպում՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում

Տեղեկատվական հանդիպում՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հունիսի 6-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում։

Հանդիպման ընթացքում նախարարության համապատասխան վարչության աշխատակիցները ծրագրով հետաքրքրվող կրթական ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրել են ծրագրի հիմնական փուլերին, «armeps» համակարգում հայտի լրացման կարգին, տեխնիկական այլ մանրամասներին։

Նշվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել՝ շուկայում առկա մասնագետների պահանջարկի հիման վրա: Ծրագրի ավարտից հետո դասընթացների մասնակիցներին առաջարկվելու է նվազագույնը 6-ամսյա աշխատանքային պայմանագիր բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններում:

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն:

Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 280.000.000 (երկու հարյուր ութսուն միլիոն) ՀՀ դրամ, յուրաքանչյուր անձի համար նախատեսված է առավելագույնը 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։

Հայտերն ընդունվում են մինչև 13.06.2023թ.՝ ժամը 10:00-ն:

  • Կիսվել: