շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Այսօր առավոտյան Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայողներ անցել են սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել է։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։

«Գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, այս պահին իրավիճակը հանգիստ է»,- գրել է նա։

 Հավելենք, որ այս պահին դեռևս պաշտոնական հաստատում կամ հերքում չկա։

  • Կիսվել: