շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրո-2024․ ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը

Եվրո-2024․ ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է բարձրացնել Եվրո-2024-ին մասնակցող ազգային հավաքականների հայտացուցկներում ֆուտբոլիստների քանակի թույլատրելի սահմանը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Այժմ թիմերն իրենց հայտում կարող են ընդգրկել մինչև 26 ֆուտբոլիստ: Նախկինում թիմի առավելագույն հայտը կազմում էր 23 ֆուտբոլիստ։

Նշվում է, որ մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ Եվրո-2024-ի թիմերի վերջնական հայտացուցակները պետք է ներկայացվեն եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնին մինչև հունիսի 7-ը՝ մրցաշարի մեկնարկից 7 օր առաջ։                                                             Եվրոպայի առաջնության հանդիպումները կանցկացվեն Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

  • Կիսվել: