շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան

Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան

Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ։ Դրա մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեր աշխարհագրության մեջ չենք ուզում տեսնել հակամարտություն, արյուն ու արցունք»,- վստահեցրել է նա։

Էրդողանը հավելել է, որ Իսրայելի հետ առևտրի դադարեցման հետևանքները կվերացվեն գործարար շրջանակների հետ համաձայնեցված և խորհրդակցելով։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ Անկարայի այս քայլը օրինակ կծառայի ստեղծված իրավիճակից դժգոհ այլ երկրների համար։

«Այստեղ մենք միայն մեկ նպատակ ունենք՝ Արևմուտքի ռազմական և դիվանագիտական ​​աջակցությամբ անվերահսկելի դարձած Նեթանյահուի վարչակազմին ստիպել, որ դադարեցնի կրակը»,- ​​շեշտել է Էրդողանը:

  • Կիսվել: