կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածներ չկան

ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վաղաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ. Մ.) և «Infiniti» (վարորդ՝ Ա․ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բարձրացել բետոնե արգելապատնեշի վրա։

Փրկարարներն իջեցրել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

  • Կիսվել: