երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
ՌԴ-ի համար կարևոր է, որ Հայաստանի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերություններ. Նարիշկին

ՌԴ-ի համար կարևոր է, որ Հայաստանի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերություններ. Նարիշկին

Մոսկվան ակնկալում է պահպանել բարիդրացիական հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը Երևանի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մեզ համար՝ Ռուսաստանի համար, կարևոր է, որ երկու երկրների միջև, այնուամենայնիվ, պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները, որպեսզի զարգանա համագործակցությունը, փոխգործակցությունը բոլոր ուղղություններով՝ տնտեսության, հումանիտար համագործակցության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,- ասել է Նարիշկինը։

«Մենք ակնկալում ենք, որ հենց այդպես էլ կլինի»,- ընդգծել է ԱՀԾ տնօրենը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: