երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
ՀՀ ղեկավարությունը կսխալվի, եթե հիմնվի բացառապես Արմուտքի օգնության և աջակցության վրա․ Նարիշկին

ՀՀ ղեկավարությունը կսխալվի, եթե հիմնվի բացառապես Արմուտքի օգնության և աջակցության վրա․ Նարիշկին

Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա։ Սա կբարդացնի իրավիճակը հանրապետությունում, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Եթե Հայաստանի ղեկավարությունը հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, ապա դա, անշուշտ, սխալ կլինի, և այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կվատանա։ Իհարկե, կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ նաև երկրի տնտեսական զարգացման գործում։ Բայց ես դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով», – ասել է Նարիշկինը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: