Կոտայքում «Reno» աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին. վերջինս հայտնվել է ծառերի մեջ, կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, «Reno» մակնիշի աղբատար բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lincoln» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են Ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորի ինքնությունը։
Բախման հետևանքով «Lincoln»-ը հայտնվել է ծառերի մեջ։



