երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՃՏՊ Երևանի Օհանովի փողոցում․ կան տուժածներ

ՃՏՊ Երևանի Օհանովի փողոցում․ կան տուժածներ

Հունվարի 28-ին, ժամը 17:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել չշահագործվող շինության պատին և մոտակա ավտոտնակին՝ վնասելով վերջինիս դուռը և ներսում կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենան։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։
 
Փրկարարներն ուղևորին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։
 

  • Կիսվել: