ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա տուժած

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա տուժած

Հունվարի 30-ին՝  ժամը 02։46-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն-Մասիս ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Թ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և կողաշրջվել մոտակա դաշտամիջյան հատվածում․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին․ վերջինս տեղի ուժերով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

  • Կիսվել: