երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ալիևը դարձյալ սպառնացել է Հայաստանին

Ալիևը դարձյալ սպառնացել է Հայաստանին

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Շուշի, որտեղ հանդես է եկել ելույթով: 
 
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին ՛՛մահաբեր զենք մատակարարելու՛՛ մասին թեմային:
 

Ալիևը, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե այսօր մենք կրկին տեսնենք, որ Ֆրանսիան Հայաստանին ՛՛մահաբեր զենք՛՛ է տալիս, եթե տեսնենք, որ այդ սպառազինությունը հասել է կրիտիկական մակարդակի, ապա թող ոչ ոք մեզնից չնեղանա։ Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները, նրանց սուտ խոստումներ տալով, կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն՛՛:

  • Կիսվել: