կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՃՏՊ Դարպաս գյուղում. կա տուժած

ՃՏՊ Դարպաս գյուղում. կա տուժած

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 18-ին, ժամը 17։50-ին ահազանգ է ստացել, որ Դարպաս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դարպաս գյուղի սկզբնամասում «Ford Transit» ավտոմեքենան (վարորդ՝ Սասուն Բ․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

  • Կիսվել: