չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Լուկաշինում բախվել են «BMW»-ն և «Mercedes»-ը․ վիրավորներից մեկին դուրս են բերել փրկարարները

Լուկաշինում բախվել են «BMW»-ն և «Mercedes»-ը․ վիրավորներից մեկին դուրս են բերել փրկարարները

Հոկտեմբերի 26-ին, ժամը 20:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1985 թ․) և «BMW» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ Է․ Մ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: