Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1,6 միլիարդ դոլարի․ Լավրով
Անցյալ տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1,6 միլիարդ դոլարի։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ նրա, սա ռեկորդային ցուցանիշ է՝ Հայաստանի ամբողջ արտաքին առևտրաշրջանառության մեկ երրորդից ավելին։ ՌԴ-ն մնում է Հայաստանի առաջին առևտրային և ներդրումային գործընկերը։ Ընդ որում, վճարումների ավելի քան 90 տոկոսը կատարվում է ազգային արժույթներով։ Ինչպես նշել է նախարարը, ռուսաստանյան օպերատորները ՀՀ-ում առանցքային հարկատուներն ու գործատուներն են։ Նախարարը հավելել է, որ ռուսաստանյան ներդրումների հոսքը դեպի այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տրանսպորտը, լոգիստիկան, լեռնահանքային արդյունաբերությունը, շարունակվում է։
Նշելով փոխադարձ դիվանագիտական ներկայության ընդլայնումը՝ նախարարն արձանագրել է Կապանում գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների շարունակումը։ Կողմերը նաև շահագրգռված են ՌԴ և ՀՀ մարզերի միջև եղբայրացած կապերի զարգացմամբ, այս նպատակով կկայանա Միջտարածաշրջանային համաժողով։